850 մլն դրամ վերադարձվել է պետական բյուջե․ Սանասարյանը վարչապետի «դաբրոյի» կարիքը չունի


850 մլն դրամ վերադարձվել է պետական բյուջե․ Սանասարյանը վարչապետի «դաբրոյի» կարիքը չունի
Փետրվար 15 13:40 2019

850 մլն դրամ վերադարձվել է պետական բյուջե․ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Տեղեկացանք նաև, որ Երևանի պետական բժշկական համալսարանում ուսումնասիրությունները շարունակվում են, և Սանասարյանը, ArmDay.am-ի հարցին իպատասխան, նշեց, որ ծավալները շատ մեծ են, այդ թվում նաև՝ բժշկական համալսարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում։

ArmDay.am-ի հարցին՝ արդյո՞ք ուժային մարմիններում ուսումնասիրություններ նախատեսվում են, Սանասարյանը պատասխանեց՝ անհրաժեշտ է համաձայնեցնել վարչապետի հետ։ Այնուհետև հետաքրքրվեցինք՝ ինքնուրույն հնարավո՞ր չէ սկսել ուսումնասիրություններ, և հարկավոր է պարտադիր վարչապետի «դբրո՞ն», և ՊՎԾ պետը պատասխանեց,-«Ես հիշեցնեմ, որ ՊՎԾ-ն վարչապետի ենթակայության տակ գտնվող մարմին է, և առանց վարչապետի համաձայնությամբ մենք չենք կարող, դա դաբրոյի մասին չէ խոսքը։ Պատկերացրեք՝ մենք մի գործողություն ենք անում, բայց վարչապետն այլ պլանավորում ունի»։

Մեր հարցին, թե ե՞րբ է պատրաստվում ստանալ վարչապետի համաձայնությունը, Սանասարյանը պատասխանեց,-«Ես հիշեցնեմ, որ ուժային մարմիններից նույն ոստիկանությանը պատկանող «Լուսանշան» ՊՈԱԿ-ում մենք ուսումնասիրություն իրականացրեցինք․ մի մասով պետությանը հասցված վնասը վերականգնեցինք, մյուս մասով՝ քրեական Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցվել»։ Բանակի հետ կապված՝ ՊՎԾ պետը հավելեց, որ Պաշտպանության նախարարությունում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն գտել այնտեղ ուսումնասիրություններ սկսել։