Կոտրել են Արմավիրի մարզպետարանի դուռը և փորձել թալանել չհրկիզվող պահարանը


Կոտրել են Արմավիրի մարզպետարանի դուռը և  փորձել  թալանել չհրկիզվող պահարանը
Փետրվար 15 13:00 2019

Գիշեր մի խումբ գողեր, կոտրելով մարզպետարանի դուռը, ներխուժել են և փորձել չհրկիզվող պահարանի պարունակությունը թալանել: Լուրը ArmDay.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Արմավիրի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հերմինե Վարդանյանը:

Դեպքի հետ կապված մանրամասներ իմանալու  նպատակով ArmDay.am-ը կապ հաստատեց  ՀՀ ոստիկանության հետ: .

«Ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզպետարանի հաշվապահությունից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  փորձել են բացել չհրկիզվող պահարանի  դուռը: Այս  պահին հետաքննություն է կատարվում»,-հայտնեցին  ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 



loading...