Կառավարությունում ներդրումային ծրագրերը մեծ թիվ են կազմում


Կառավարությունում ներդրումային ծրագրերը մեծ թիվ են կազմում
Փետրվար 15 12:02 2019

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան, որոնց հետ կապված անհրաժեշտ են մեխանիզմներ մշակել, մասնավորապես նորդրողների հնարավորությունները գնահատելու ուղղությամբ։ «Մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է ներդրումային պոտենցիալը հասկանալու համար։ Եթե մարդը կյանքում իր բանկային հաշվին 5000 դոլար չի ունեցել ու եկել ասում է 80 միլիոնի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ։ Այդ ծրագերից մի մասը իրականանալի է, մի մասն ալուրջ է, մի մասի վրա պետք է աշխատել, ընդ որում, պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում», - ասաց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե մի մասը նախընտրում է նախարարությունների հետ աշխատել, մի մասը աշխատել փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ, սակայն ներդրումային բանակցությունները կենտրոնանան տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում են։