Բակո Սահակյանն Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր


Բակո Սահակյանն Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր
Փետրվար 15 11:37 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:



loading...