Վթար Երեւանի կենտրոնում. բախումից հետո «Toyota Prado»-ն հարվածել է արագ սննդի կետի պատին. վիրավորին դուրս են բերել


Վթար Երեւանի կենտրոնում. բախումից հետո «Toyota Prado»-ն հարվածել է արագ սննդի կետի պատին. վիրավորին դուրս են բերել
Փետրվար 15 10:50 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 01:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հանրապետության եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi colt» (վարորդ՝ Ն. Մ.) եւ «Toyota Prado» (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետեւ «Toyota Prado» ավտոմեքենան բախվել է «Տնակ» արագ սննդի կետի պատին, ինչի հետեւանքով պատը մասամբ վնասվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն. Մ.-ն արգելափակումից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով եւ տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi colt» ավտոմեքենան։