Երեւանի հյուսիսային հատվածներում, ինչպես նաեւ Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում


Երեւանի հյուսիսային հատվածներում, ինչպես նաեւ Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում
Փետրվար 15 10:27 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի եւ Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ձյուն է տեղում նաեւ Երեւանի հյուսիսային շրջաններում, որն արդեն ծածկել է մակերերույթը:

Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի եւ Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։



loading...