Օսիպյանին հաջողվեց անել այն, ինչ չէր հաջողվել ոչ մեկին


Օսիպյանին հաջողվեց անել այն, ինչ չէր հաջողվել ոչ մեկին
Փետրվար 14 18:24 2019

Հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունների առաջ ծառացած թիվ մեկ հրատապ խնդիրներից մեկն էլ, ինչպես հայտնի է, հասարակություն-իրավապահ համակարգ խաթարված հարաբերությունները վերականգնելն ու դրանց նոր որակ հաղորդելն է հանդիսացել: Խնդիրն այս հույժ կարևորներից էր, քանի որ իշխանության ու հասարակության միջև տարիներ ի վեր գոյացած անհաղթահարելի ճեղքը վերացնելու խնդիր կար դրված, որը պետք է մեծապես օգներ՝ վերականգնելու քաղաքացու հավատն ու վստահությունն առհասարակ պետական ինստիտուտների նկատմամբ. ոստիկանությունն այն ուժային պետական օղակն է, որի հետ շարքային քաղաքացին սովորոբար ամենից հաճախ է շփում ունենում, և շատ դեպքերում հենց այս օղակի աշխատանքի որակից է կախված լինում այն, թե քաղաքացիների մոտ ինչ կարծիք կձևավորվի սեփական  պետության մասին:

Երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը ՀՀ  ոստիկանապետի պաշտոնում մտադիր է նշանակել Վալերիյ Օսիպյանին, անմիջապես պարզ դարձավ, որ   իշխանությունները մտադիր են արմատապես վերանայել համակարգի աշխատանքի հիմքում ընկած տրամաբանությունն, այն համապատասխանեցնել նոր Հայաստանի չափանիշներին: Ժամանակն ապացուցեց, որ Փաշինյանն իր ընտրության մեջ չէր վրիպել:

Վերջին ամիսներին ոստիկանական համակարգում տեղի ունեցած ու շարունակվող բարեփոխումներն իսկապես տիտանական են. թերևս, դժվար է հիշել անկախ Հայաստանին առնչվող մի ժամանակահատված, որի ընթացքում համակարգում կատարված լինեն նույնքան բարեփոխումներ, որքան Օսիպյանի օրոք: Հեղափոխված Հայաստանի առաջին ոստիկանապետի ջանքերով այսօր համակարգն արմատապես տարբեր է նախորդից, անճանաչելիորեն փոխված, մարդկային դեմք ստացած, իսկապես հեղափոխական արժքների կրող մի կառույց:

Օսիպյանն այս կարճ ժամանակահատվածում, շնորհիվ գործադրած տիտանական ջանքերի, կարողացել է երկրում տեղի ունեցած հեղափոխությունը իսկապես բերել ոստիկանական համակարգ, դրանում ներդնել հեղափոխական արժեքներ ու շեշտակի հարված հասցնել համակարգային կոռուպցիային, ոստիկանությունը վերածել համընդհանուր կոռուպցիայի, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկի՝ համակարգը վստահորեն առաջնորդելով կատարելության ճանապարհով:

Ամենաթողության, կոռուպցիայի ու  կաշառակերության վերացում, օպերատիվ աշխատնքի արդյունավետության էական բարձրացում, հասարակություն-ոստիկանություն փոխվստահելի կապի ստեղծում ու ամրապնդում՝ ահա այս կարճ ժամանակահատվածում ունեցած ձեռքբեումների այն ոչ լրիվ ցանկը, որ Օսիպյանին հաջողվել է  գրանցել՝ չնայած գոյություն ունեցած օբյեկտիվ դժվարություններին:

Վստահաբար, հետայսու ևս ՀՀ ոստիկանությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ շարունակելու է իր՝ հանցավորության դեմ ծավալած պայքարն ու  երկիրը ներսից հզորացնելուն ուղղված կառուցողական ու հույժ կարևոր գործունեությունը. դրա համար կա և՛ անհրաժեշտ կամք, և՛ բավարար փորձառություն ու գիտելիքներ:

Գերպատակը մեկն է՝ համակարգի վերածնունդը, և այն միանգամայն իրագործելի է:

Norlur.am