Կինը հերթի մեջ չի մահացել. պոլիկլինիկայի տնօրենը հերքում է


Կինը հերթի մեջ չի մահացել. պոլիկլինիկայի տնօրենը հերքում է
Փետրվար 14 17:00 2019

Պոլիկլինիկայում հերթեր գոյություն չունեն, hիվանդը  հետազոտում անցնելուց հետո մահացել է դրսում: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում  ասաց  Թիվ 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ պոլիկլինիկայում հերթի մեջ կին է մահացել:

Նա շեշտեց, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե պոլիկլինիկայի ներսում, այլ բակում։ Կնոջ ինքնազգացողությունը վատացել է, երբ նա նստած է եղել բակի նստարանին։

«56-ամյա կինը վերջին 22 տարում սիստեմային կարմիր գայլախտ և սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ: Կանգային թոքաբորբ և հետինֆարկտային վիճակ էր, հերթական ստուգման էր եկել: Նա նոր էր դուրս գրվել, բայց վիճակը ծանր էր: Հսողական հերթական ռենտգենից հետո որոշեց  չմնալ հիվանդանոցում և դրսում նստած է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել.հավանական է` ինֆարկտ է եղել»,-ասաց Հարությունյանը:

Տնօրենի խոսքով՝ կինը խրոնիկ հիվանդ է եղել, հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից, նույնիսկ ստորագրել է անկետան։