Ոստիկանությունը հայտնել է Էմիլիանո Սալայի մահվան պատճառը


Ոստիկանությունը հայտնել է Էմիլիանո Սալայի մահվան պատճառը
Փետրվար 11 23:35 2019

Ոստիկանությունը հրապարակել է ֆրանսիական «Նանտից» Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթիի» տողափոխվելիս ավիաաղետում զոհված արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան պատճառը, գրում է Wales Online-ը: 28-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառ են դարձել գլխի եւ կրծքավանդակի հատվածում ստացած վնասվածքները: Նշվում է, որ ավիաաղետի ամբողջական հետաքննության համար կպահանջվի 6-12 ամիս: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Լա Մանշ նեղուցում ստորջրյա որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերված դին Էմիլիանո Սալայինն է: «Կարդիֆ Սիթիի» նորեկին տեղափոխած ինքնաթիռը հունվարի 21-ին անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ ռադարների էկրանից անհետացել էր Լա Մանշի ջրերի վրա: Piper Malibu թեթեւ ինքնաթիռում Սալայից բացի եղել էր միայն օդաչու Դեւիդ Իբոտսոնը: Արգենտինացի ֆուտբոլիստն Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով դրանից օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո: Օրեր առաջ հրապարկվել էին նաեւ ինքնաթիռի բեկորների կադրեր ծովի հատակից: Ուելսյան ակումբը 20,5 միլիոն եվրոյով էր գնել Էմիլիանո Սալային, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»:



loading...