Ոստիկան, թե՞ հյուրընկալ․ ի՞նչ խնդիրներ է թաքնված ծխելն արգելող նախագծում (տեսանյութ)


Ոստիկան, թե՞ հյուրընկալ․ ի՞նչ խնդիրներ է թաքնված ծխելն արգելող նախագծում (տեսանյութ)
Փետրվար 11 20:14 2019

Հայկական ռեստորանների միության անդամները, քննարկելով ծխելու դեմ պայքարի մասին նոր օրենսդրական նախաձեռնությունը, դրա վերաբերյալ առաջիկայում առաջակություններ կներկայացնեն Առողջապահության նախարարությանը: Այս մասին Armday.am հետ զրույցում  ասաց միության համակարգող Աշոտ Բարսեղյանը:

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ սպասարկման օբյեկտների ղեկավարները դեմ են օրենքի նախագծի այս տարբերակին: Ըստ նրա՝ իրենց մի քանի ձևակերպումներ անհասականելի են, որոնք վերաբերում են ծխախոտի օգտագործման սահմանափակմանը: Օրինակ, հյուրանոցային տարածքներն այնպես են նշված, որ կարելի է հասկանալ անսահամափակ տարածքներ: Եվ առաջանում է տարընթերցում, ինչը հանգեցնում է նրան, որ ստեղծվում են մեծ կոռուպցիոն ռիսկեր:

«Այսինքն՝ ստեղծվում է մի անհասկանալի մարմին, անհասկանալի լիազորություններով, անհասականալի թերընթեռնելի սահմանափակումներից ելնելով կարողանում է և 50 հազար դրամի չափով տուգանել քաղաքացուն, և տնտեսվարողին՝ 700 հազար դրամի չափով»,- ասաց նա:

Մյուս վիճահարույց կետը, ըստ Բարսեղյանի, տուգանքների սահմանաչափն է, որոնք անհասականալի է, թե որտեղից են վերցված:

Նշենք, որ Առողջապահության նախարարությունը հրապարակել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ընդլայնել այն վայրերի ցանկը, որտեղ ծխելը կարգելվի, մի քանի անգամ ավելացել է ծխելու համար տուգանքը:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։