Վարդենիսում պահանջում են մարզպետի հրաժարականը. Երևան-Վարդենիս ճանապարհը փակ է. (տեսանյութ)


Վարդենիսում պահանջում են մարզպետի հրաժարականը. Երևան-Վարդենիս ճանապարհը փակ է. (տեսանյութ)
Փետրվար 11 12:30 2019

Երևանից Վարդենիս տանող ճանապարհը փակ է: 50-ից ավելի քաղաքացիներ պահանջում են  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի  հրաժարականը, ով  սատարում է Վարդենիսի համայնքապետի ԺՊ Մելքոնյան Արամին: Այս մասին ArmDay.am-ին հայտնեց  ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը:

«Արամ Մելքոնյանը քարոզարշավի շրջանակում այցելում է դպրոցներ, պոլիկլինիկաներ այլ հաստատություններ, սակայն մնացած թեկնածուներին արգելվում է՝ ասելով՝ մարզպետը չի թույլատրում:Ակնհայտ է, որ նա իր լծակներն օգտագործում է, որպեսզի մյուս թեկնածուները մնան ստվերում»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը: 

Ճանապարհը  փակելու նախաձեռնությունը  սկսել են համայնքապետի թեկնածու Գևորգ Սիմոնյանի համակիրները:

Նշենք, որ Վարդենիսում համայնքապետի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 17-ին:

Հիշեցնենք,որ կրթական հաստատություններում ընտրական քարոզչություն իրականեցնելն արգելվում է: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին կարող են տրամադրվել միայն ժամը 18.00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին և միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում  գոյություն չունեն նախընտրական քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ։