Ովքեր են «Գրեմմի-2019»-ի հաղթողները


Ովքեր են «Գրեմմի-2019»-ի հաղթողները
Փետրվար 11 10:27 2019

Լոս Անջելեսում անց է կացվել «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը:

Ահա թե ովքեր են հաղթողները:

«Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթել է քանթրի ոճի երգչուհի Քեյսի Մասգրեյվսը՝ Golden Hour ալբոմով:

«Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել է կանադացի ռեփեր Դրեյքի God's Planհիթը:

Լավագույն սկսնակ արտիստ է ճանաչվել Դուա Լիպան:

«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Քարդի Բիին՝ Invasion of Privacy ալբոմի համար:

Մինչդեռ «Լավագույն R&B ալբոմ»անվանակարգում հաղթել է H.E.R.-ը՝ իր H.E.R.համանուն ալբոմով:

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Childish Gambino-ն՝ This is America երգով: Այն հաղթող է ճանաչվել նաև «Տարվա երգ» և «Լավագույն տեսահոլովակ»«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում:

«Լավագուն փոփ վոկալային ալբոմ»անվանակարգում հաղթել է Արիանա Գրանդեն՝ Sweetener  ալբոմով:

«Լավագույն փոփ կատարում»անվանակարգում հաղթել է Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի Shallow երգը:

Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Գրետա Վան Ֆլիթի From the Fires-ը: 

Մինչդեռ «Լավագույն ռոք կատարում»անվանակարգում հաղթել է Քրիս Քորնելի When Bad Does Good երգը:

«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է St Vincent-ի Masseduction-ը:

Տարվա պրոդյուսեր է ճանաչվել Ֆարել Ուիլյամսը: