Վարդենյաց լեռնանցքն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են


Վարդենյաց լեռնանցքն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են
Փետրվար 11 05:44 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Տավուշի մարզում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։