Երևանում բախվել են Toyota և BMW մակնիշների մեքենաները. առաջինի վարորդը, դիմելով փախուստի, թաքնվել է ԱԱԾ-ի բակում

Երևանում բախվել են Toyota և BMW մակնիշների մեքենաները. առաջինի վարորդը, դիմելով փախուստի, թաքնվել է ԱԱԾ-ի բակում
Փետրվար 10 22:40 2019

Փետրվարի 10-ի՝ նԺամը 17:20-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության տեսուչները Երևանի Սայաթ-Նովա պողոտայում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Toyota մակնիշի 17 ՕN 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՃՈ ծառայողները հետապնդել են նշված ավտոմեքենան, որը, փախուստի դիմելով, Սայաթ-Նովա պողոտայից մտնելով Նալբանդյան փողոց, փորձել է թաքնվել ԱԱԾ-ի բակում:

Արդեն տեղում պարզվել է, որ վարորդը՝ 44-ամյա Անդրանիկ Պողոսյանը, Սայաթ-Նովա պողոտայում Toyota-ով հարվածել է BMW մակնիշի В999МP 190 RUS համարանիշի ավտոմեքենային ու դիմել փախուստի: Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան:

loading...