Ոստիկանապետն իր աջակցությունն է հայտնել զոհված ոստիկանի ընտանիքին


Ոստիկանապետն իր աջակցությունն է հայտնել զոհված ոստիկանի ընտանիքին
Փետրվար 10 15:32 2019

Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց անցած տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի այրուն՝ Մարինե Շախգուլյանին և որդիներին՝ Դավիթ և Ալբերտ Շախգուլյաններին: Հանդիպմանը ներկա էին նաև ոստիկանության պետի տեղակալները:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի կատարածը հերոսություն է, քանի որ նա ծառայողական պարտքը գերազանց է իրականացրել և զոհվել զինված հանցագործին վնասազերծելիս: 

Ոստիկանության պետն իր աջակցությունը հայտնեց զոհված ոստիկանի ընտանիքին և վստահեցրեց, որ ողջ համակարգը նրանց կողքին է և կաջակցի ու կօժանդակի բոլոր հարցերում: 

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 3-ին Երևանի բանկերից մեկում տեղի էր ունեցել ավազակային հարձակում: Այդ պահին Արա Շախգուլյանը եղել է բանկի տարածքում և երբ լսել է բանկի աշխատակիցների ձայները, հետապնդել է ավազակային հարձակում գործած անձին: Տեսնելով իրեն հետապնդող ոստիկանին՝ հանցագործը կրակոց է արձակել ոստիկանի ուղղությամբ և սպանել նրան: