«Մինչև այսօր հայտնված բոլոր «արտահոսքերի» բովանդակություններն իրականությունից այնքան հեռու են, որքան ես՝ բեյսբոլից». Արմեն Աշոտյան


«Մինչև այսօր հայտնված բոլոր «արտահոսքերի» բովանդակություններն իրականությունից այնքան հեռու են, որքան ես՝ բեյսբոլից». Արմեն Աշոտյան
Փետրվար 10 15:21 2019

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին ժանանակներում տարաբնույթ կայքեր և անհատներ, ովքեր աղոտ պատկերացում և տեղեկատվություն ունեն Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացից, համացանց են նետում հակամարտության կարգավորմանն իբր վերաբերող տեքստեր և փաստաթղթեր։

Այս կապակցությամբ լիազորված եմ հայտարարելու, որ՝

Համացանցում մինչեւ այսօր հայտնված բոլոր «արտահոսքերի» բովանդակություններն իրականությունից այնքան հեռու են, որքան ես՝ բեյսբոլից, և հանդիսանում են տարբեր ժամանակահատվածներում տարբեր քննարկումներից վերցրած էլեմենտների միտումնավոր արած անհաջող խառնուրդ»: