Ադրբեջանի հայցն ընդդեմ France 24 ալիքի ստիպել է դատարանում սահմանել «դիկտատուրա» հասկացությունը


Ադրբեջանի  հայցն ընդդեմ  France 24 ալիքի  ստիպել է դատարանում սահմանել «դիկտատուրա» հասկացությունը
Փետրվար 10 15:05 2019

Ադրբեջանի իշխանությունների հայցն ընդդեմ Premieres lignes եւ France 24 ալիքի ստիպել էր պատասխանողներին ձեւակերպել դատարանում «դիկտատուրա» հասկացությունը:

Հայաստանից ժամանած լրագրողներին խմբագրության աշխատակիցները պատմել են, որ գործի ընթացքը հետաքրքիր էր եւ մյուսներից տարբերվող. «Ստիպված էինք դատարանում ձեւակերպել «դիկտատուրա» հասկացությունը: Սովորաբար դատերն ունեն փոքր-ինչ այլ բնույթ:»

«Իմ նախագահը պաշտոնական գործուղման մեջ է» երկժամանոց ֆիլմ-հետաքննությունը պատրաստել է Premieres lignes հեռուստաալիքը Cash Investigation հաղորդման համար եւ ցուցադրել է France 24 հեռուստաալիքը 2015 թվականի սեպտեմբերի 24-ին: Հետաքննության սյուժեն պատմում է այդ երկրներ Ֆրանսիայի նախագահների երկու այցերի մասին: Ֆիլմի հեղինակներ Լորան Ռիշարը, Էլիզ Լյուսյեն եւ մյուսները, մի քանի անգամ անվանում էին Իլհամ Ալիեւի ռեժիմը բռնապետական եւ հայտարարում, որ «ամերիկյան Պետդեպարտամենտի դիվանագիտական նամակագրության մեջ Իլհամ Ալիեւնը նկարագրված է որպես «կնքահայր, որը ղեկավարում է երկիրը Կորլեոնեի ոճով»: Արդեն մի քանի օր անց Ադրբեջանի շահերը ներկայացնող փաստաբան Օլիվյե Պարդոն հայցադիմում էր ներկայացրել զրպարտության մեղադրանքով: Լրագրողների օգտին դատարանում ելույթ է ունեցել «Թղթակիցներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը եւ ֆիլմի հերոսուհիներից մեկը՝ ադրբեջանական իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Ի շահ Ադրբեջանի իշխանությունների ցուցմունք են տվել ֆրանսիական որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես, նախկին սենատոր Անդրե Վիլյեն եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ժան-Ֆրանսուա Մանսելը, որոնք Բաքվի կողմից մասնակի ֆինանսավորվող «Ադրբեջանի ընկերներ ասոցիացիայի» վարչական խորհրդի անդամներ են»:

Առաջին դատական նիստի օրը՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին, որոշ եվրոպական պարբերականներ (ներառյալ le Monde-ն) հրապարակել էին Ադրբեջանի մասին Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության ուսումնասիրման կենտրոնի (OCCRP) հետաքննության արդյունքները: Հետաքննության առարկան էին նաև Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերությունները, որոնց միջոցով ադրբեջանական վերնախավը 2.9 մլն դոլար էր լվանում: Այդ գումարներով կաշառվում էին եվրոպական քաղաքական գործիչները, որոնք զբաղվում էին ԵՄ-ում Ադրբեջանի շահերի լոբբինգով եւ արգելափակում էին այդ երկրում մարդու իրավունքների խախտումները քննադատող բանաձեւերը: 2017 թվականի նորյեմբերի 7-ին Փարիզի արվարձան Նանտերի դատարանը վճռել էր, որ Ադրբեջանի հայցն անընդունելի է, քանի որ, նախ, խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմքն է, իսկ մամուլի մասին օրենքում չկա «զրպարտություն» հասկացությունը: Այնուհետեւ, ֆրանսիական քրեական իրավունքը հնարավորություն չի տալիս պետություներին ներկայանալ որպես քաղաքացիական հայցվորներ: Premieres lignes-ը հիմնադրվել է 2006 թվականին: