Իսկ Դուք գիտեք՝ ինչո՞ւ ենք ամուսնական մատանին կրում մատնեմատին

Իսկ Դուք գիտեք՝ ինչո՞ւ ենք ամուսնական մատանին կրում մատնեմատին
Փետրվար 10 20:44 2019

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու ենք ամուսնական մատանին կրում հենց մատնեմատին: Չինական փիլիսոփայության մեջ գոյություն ունի բացատրություն այս հարցի վերաբերյալ, և այն շատ գեղեցիկ է:

Համաձայն Չինական մշակույթի՝ բութ մատը խորհրդանշում է ծնողներին: Ցուցամատը՝ եղբայրների և քույրերի խորհրդանիշն է: Միջնամատը դա հենց Դուք եք: Մատնեմատը խորհրդանշում է կյանքի ուղեկցին կամ ուղեկցուհուն, իսկ ճկույթը՝ երեխաներին:

Փորձեք բարձիկներով իրար միացնել ճկույթները, բութ մատերը, ցուցամատերը և մատնեմատերը, իսկ միջնամատը՝ ինչպես ցուցադրված է ստորև բերված լուսանկարում:

Դուք կհայտնաբերեք հետևյալը.

Բութ մատերը ունեն մեծ շարժունակություն՝ ինչը խոսում է այն մասին, որ ծնողները ոչ միշտ կլինեն մեզ հետ:
Ցուցամատերը մի փոքր քիչ շարժունակություն ունեն, քան բութ մատերը: Մեր եղբայրներն ու քույրերը մեզ հետ կլինեն մանկության ժամանակ, հետագայում մեր ճանապարհները նույնպես բաժանվում են:
Ճկույթները խորհրդանշում են երեխաներին: Այս մատերը նույնպես շարժունակ են՝ մեր երեխաները երբ մեծանան, նույնպես կհեռանան մեզնից:
Միջնամատերը չունեն շարժունակություն՝ ինչը բնական է, մենք չենք կարող լքել ինքներս մեզ:
Իսկ հիմա փորձեք իրարից բաժանել մատնեմատերը: Դա Ձեզ մոտ չի ստացվի: Զարմացա՞ծ եք:

Չինացիները համոզված են, որ ամուսինն ու կինը միացյալ կյանքում կանցնեն ուրախությունների և դժվարությունների միջով՝ անբաժան: Մի՞թե դա գեղեցիկ չէ…

loading...