Հայաստանում տեղումներ են սպասվում, եղանակը կցրտի 2-3 աստիճանով


Հայաստանում տեղումներ են սպասվում, եղանակը կցրտի 2-3 աստիճանով
Փետրվար 10 14:39 2019

Հայաստանի տարածքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 11-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, 15-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև՝ մառախուղ: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-ի ցերեկը, 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին սպասվում է անձրև:

 

 



loading...