Հորոսկոպի տարբեր նշանների գաղտնի ռոմանտիկ երազանքները


Հորոսկոպի տարբեր նշանների գաղտնի ռոմանտիկ երազանքները
Փետրվար 10 16:10 2019

ԽՈՅ
Կին' երազում է,որ իր կողքին իրական ասպետ լինի, ով ցանկացած իրավիճակում կընդգծի նրա բացառիկությունը և միշտ կսատարի իրեն: Կին խոյը կարևորում է իր ընտրյալի միջինից բարձր հասակը և աթկետիկ մարմնակառուցվածքը:
Տղամարդ' Երազում է բուռն խառնվածքով և վճռական կին տեսնել իր կողքին: Նա պետք է ազնիվ, կենսուրախ և հումորի լավ զգացում ունենա: Արտաքին տեսքում կարևորվում են մուգ վարսերը, սեքսուալ շուրթերը և կանացի արտահայտված բարեմասնությունները:

ՑՈՒԼ
Տղամարդ' երազում է հուզական հաճելի մթնոլորտ ստեղծող և խոհարարակն տաղանդ ունեցող կնոջ մասին: Նա պետք է շատ հավասարակշռված, կրթված ու փոքր-ինչ պահպանողական լինի:
Կին' Փնտրում է ցանկացած տարիքում հոգով միշտ երիտասարդ տղամարդու, ում կարևորագույն նպատակը իր սիրելիին երջանկացնելն է:

ԵՐԿՎՈՐՅԱԿ
Տղամարդ' Նրա իդեալակ կինը խելացի է, բարի , ընկերասեր: Ունակ է ամեն բանի մեջ նկատել գեղեցիկը: Հետաքրքրվում է երաժշտությամբ: Արտաքինից' նիհար սևահեր է:
Կին' նախընտրում է իր կողքին ուժեղ և ամեն բան իրենց վերահսկողության տակ պահող տղամարդկանց: Նրան հուսալի ընկեր է անհրաժեշտ, ում հետ կկարողանա ամուր ընտանիք կազմել:

ԽԵՑԳԵՏԻՆ
Տղամարդ' երազում է ալտրուիստ կնոջ մասին, ով կարող է ամբողջովին նվիրվել հարաբերություններին: Մեծամասամբ նրա ընտրյալը գեղեցկադեմ շիկահեր է:
Կին' ցանկանում է իր կողքին հանգիստ բնավորությամբ, կրթված տղամարդ տեսնել, որին պատրաստ է ամբողջովին նվիրվել ու պատասխանել անսահման նվիրվածությամբ:

ԱՌՅՈՒԾ
Տղամարդ' իդեալական տարբերակը երեխաներ ու տարատեսակ արկածներ սիրող կենսուրախ կինն է, ով միշտ կգտնվի շրջապատի ուշադրության կենտրոնում:
Կին' նրա ընտրյալը պետք է ակտիվ, կենսուրախ տղամարդ լինի, ով կկարողանա ապահովել իր և երեխաների անդորրը ու ապահով կյանքը:

ԿՈՒՅՍ
Տղամարդ' նրա երազանքը հանգիստ բնավորություն ունեցող բազմակողմանի զարգացած կին է, ով միշտ կշռադատված որոշումներ է կայացնում: Նա պետք է կարողանա առանց խոսքերի հասկանա,թե ինչ է զգում իր սիրելին:
Կին' Առաջին հերթին նրա ընտրյալը պետք է նուրբ, զգայուն և բարի լինի: Նա ուշադիր է, հոգատար և միշտ հաճոյախոսում է իր սիրելիին:

ԿՇԵՌՔ
Տղամարդ' փնտրում է մեկին, ով կկարողանա բավարարել իր հոգևոր և ֆիզիկական պահանջները: Կշեռք տղամարդու համար կարևորը հարաբերություններում դոմինանտ դիրք ունենալն է:
Կին' Նրան գրավում են գեղեցկադեմ և թափանցող հայացք ունեցող տղամարդիկ: Տղամարդը պետք է կարողանա զսպել իի էմոցիաները, բարձր ինտելեկտ և ճաշակ ունենա:

ԿԱՐԻՃ
Տղամարդ' կնոջ իդեալն ինքնավստահ է, խիզախ ու էներգիայով լի: Նա հրաշալի ինտուիցիա ունի, իսկ սեքսում միշտ զգում է, թե ինչ է անհրաժեշտ կողակցին:
Կին' Կին կարիճը երազում է կրքոտ սրտակերի մասին, ով գտնվում է սոցիալական աստիճանի բարձր հարթակում և ցանկացած հարցի շուրջ ունի իր ուրույն հետաքրքիր կարծիքը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ
Տղամարդ' Նախընտրում է բարեհամբույր և սրտացավ կանանց: Հակառակ սեռի մեջ գնահատում է ազնվությունը, զսպվածությունը և սերը երեխաների ու կրոնի հանդեպ: Կին' նա կարևորում է և ներքին, և արտաքին գեղեցկությունը:
Կին աղեղնավորի համար իր ընտրյալի կարևորագույն հատկանիշն անսահման նվիրվածությունն ու հավատարմությունն է:

ՋՐՀՈՍ
Տղամարդ' նրան անհրաժեշտ է ոգեշնչող կին, ով կկարողանա պայքարել նրա ալարկոտության նոպաների հետ: Իդեալական կինը պետք է կարողանա ցանկացած իրավիճակում սատարել տղամարդ ջրհոսին:
Կին' նա հավատարիմ կյանքի ուղեկից է փնտրում: Տղամարդը պետք է առանձնանա իր էլէգանտությամբ և կարողանա դիմանալ կին ջրհոսին բնորոշ տրամադրության հաճախակի փոփոխություններին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Տղամարդ' փնտրում է կնոջ, ով կկարողանա հասկանալ իր նուրբ հոգին: Ընտրյալը պետք է կայուն բնավորության տեր մարդ է, ով կարևորում է ընտանեկան ավանդույթները:
Կին' փնտրում է տղամարդու, ով կարող է գնահատել իր անկախ լինելու ձգտումը: Իդեալական տարբերակում տղամարդը պետք է կարողանա ապահովել ընտանիքի հոգեկան և սոցիալական կոմֆորտը:

ՁԿՆԵՐ
Տղամարդ' Գնահատում է էմոցիոնալ առումով զուսպ, շռայլ, ազնիվ ու արդար կանանց: Ձուկ տղամարդը կարևորում է իր ընտրյալի կանացիությունը, սերը բնության և արվեստի նկատմամբ:
Կին' երազում , որ սիրած տղամարդը տարիքով մեծ լինի և իր համար կոմֆորտի և հարստության յուրահատուկ աշխարհ ստեղծի: Նախընտրում է կենսուրախ, նխատակասլաց, գործունյա տղամարդկանց, ովքեր ունակ են ինքնազոհության: