Գորիս-Կապան ավտոճանապարհը քարաթափման պատճառով միակողմանի փակվել է


Գորիս-Կապան ավտոճանապարհը քարաթափման պատճառով միակողմանի փակվել է
Փետրվար 10 13:21 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 10-ի ժամը 11:38-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես  տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ թափված քարային զանգվածի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 20 խմ. ճանապարհը միակողմանի փակվել է:

Փրկարարները «Գորիսի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցիների հետ համատեղ կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ: