Թուրքիայում 2008-2016 թվականներին արգելափակվել է 113.398 կայք


Թուրքիայում 2008-2016 թվականներին արգելափակվել է 113.398 կայք
Փետրվար 10 18:06 2019

Թուրքիայում 2008-2016 թվականներին Թուրքիայում արգելափակված ինտերներային կայքերի թիվը կազմել է 113.398:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Այս մասին հայտարարել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի Թուրքիայի գրասենյակի ղեկավար Օյա Օզարսլանը:

Վերջինս տեղեկացրել է նաև, որ մինչև 2013 թվականը երկրում փակված կայքերի թիվը կազմել է 40000՝ նշելով, որ այդ թիվը 3 տարվա ընթացքում եռապատկվել է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Transparency International»-ը  2018-ի տվյալների հիման վրա հրապարակել էր աշխարհի 180 երկրներում կոռուպցիայի ընկալման սանդղակը։ Այդ ցուցանիշով Թուրքիան 41 միավորով զբաղեցրել էր 78-րդ հորիզոնականը՝ վերջին 5 տարում կորցնելով 9 միավոր: Միավորների կորստի հետևանքով Թուրքիան այս անգամ «մասամբ ազատ»-ից անցել է «ոչ ազատ» երկրների կատեգորիա:



loading...