Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է


Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է
Փետրվար 10 12:39 2019

 Արագածի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, փետրվարի 10-ի ժամը 10:00-ի դրությամբ, ձյուն է տեղում: Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: