Արարատ Միրզոյանը և Բակո Սահակյանը քննարկել են անվտանգության և խորհրդարանական փոխգործակցության հարցեր


Արարատ Միրզոյանը և Բակո Սահակյանը քննարկել են անվտանգության և խորհրդարանական փոխգործակցության հարցեր
Փետրվար 10 12:20 2019

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: