Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Ճակատ-ճակատի բախվել են Nissan X-Trail-ն ու Daewoo-ն․ կա 7 վիրավոր


Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Ճակատ-ճակատի բախվել են Nissan X-Trail-ն ու Daewoo-ն․ կա 7 վիրավոր
Փետրվար 10 00:31 2019

Այսօր, փետրվարի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ 37-ամյա Արտեմ Նիկողոսյանի վարած Daewoo մակնիշի 35 UZ 770 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Արթուր Հարությունյանի վարած Nissan X-Trail մակնիշի 35 VM 564 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Մասիսի, մի մասը Վաղարշապատի, մի մասն էլ «Էրեբունու» բժշկական կենտրոններ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարները։ 

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։