Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում աշակերտների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կա վիրավոր

Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում աշակերտների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կա վիրավոր
Փետրվար 9 22:38 2019


ժամը 16։40-ի սահմաններում նշված կենտրոնից հայտնել են, որ «փակ գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 17-ամյա Դ․ Ա.-ն է։ 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում Զ․ Քանաքեռցու փողոցի թիվ 54 հասցեում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 հիմնական դպրոցի շենքում վիճաբանություն է տեղի ունեցել Դ, Ա,-ի և Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ա․-ի միջև, ինչի հետևանքով էլ 17-ամյա Դ․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք սովորում են նշված դրոցում, մեկը՝ 11-րդ դասարանում, մյուսը՝ 9-րդ։ 

loading...