Հոր ինքնաձիգը ոստիկանություն էր բերել

Հոր ինքնաձիգը ոստիկանություն էր բերել
Փետրվար 9 20:47 2019

Մարտական զենքը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար: Իսկ եթե պատերազմական վիճակ չէ, ու զենքն էլ նկուղում` դժվար է ասել, թե մի օր որ ուղղությամբ կկրակի:

Այս փաստն անհանգստացրել էր Գյուրմրիի մի բնակչի, ու նա, ականջալուր ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքներին, փետրվարի 7-ին կամավոր ոստիկանություն էր բերել առանց պահունակի, գործարանային համարը ջնջված «ԱԿՄ-74» տիպի ինքնաձիգ:

Ըստ քաղաքացու հայտարարության` հանգուցյալ հոր զենքն էր, որը ձեռք էր բերել Արցախյան ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, և պահել Սավոյան փողոցում գտնվող կիսաքանդ շինության նկուղում: Ինքն էլ իմանալով, որ զենքն ինքնակամ հանձնելով ազատվում է քրեական պատասխանատվությունից՝ ներկայացրել էր ոստիկանություն:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

loading...