Բակո Սահակյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են կապերի ամրապնդման հարցերը


Բակո Սահակյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են կապերի ամրապնդման հարցերը
Փետրվար 9 19:58 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող տարբեր հարցեր: