Օդի ջերմաստիճանը շուտով կնվազի


Օդի ջերմաստիճանը շուտով կնվազի
Փետրվար 9 19:35 2019

Հայաստանի Հանրապետության տարածքում` փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև մառախուղ:

Փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: