Ռոնալդուի մոր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել


Ռոնալդուի մոր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
Փետրվար 8 20:18 2019

«Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մոր՝ 64-ամյա Դոլորեշ Ավեյրուի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Կրիշտիանուի՝ Իտալիա մեկնելու նախօրյակին Դոլորեշը խոստովանել է, որ առողջական խնդիրներ ունի: Պորտուգալական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նա ասել է.

«Մադրիդում վիրահատել են կուրծքս, ստացել եմ ճառագայթային թերապիա, այժմ պայքարում եմ կյանքիս համար»:

Նա այլ մանրամասներ չի հայտնել, միայն ավելացրել է, որ ոչ ոք այդ մասին չգիտեր: 2007 թվականին Ռոնալդուի մայրն արդեն մեկ անգամ բարեհաջող վիրահատվել էր: