Արսենալը նոր տեղեկություն է հաղորդել Մխիթարյանի վիճակի վերաբերյալ


Արսենալը նոր տեղեկություն է հաղորդել Մխիթարյանի վիճակի վերաբերյալ
Փետրվար 7 16:39 2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիարժեք մարզումներ է անցկացնում, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Մխիթարյանը, հիշեցնենք, «զինագործների» մինչև 23 տարեկանների թիմի կազմում փետրվարի 5-ին մասնակցել էր «Վեսթ Հեմի» Մ23 թիմի դեմ խաղին, որը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անավարտ էր մնացել։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին ստացած ոտնաթաթի վնասվածքից ապաքինվելուց հետո Մխիթարյանն «Արսենալի» առաջին թիմի կազմում որևէ հանդիպման չի մասնակցել։

Վերջին անգամ 30-ամյա հայ ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում դաշտ է դուրս եկել դեկտեմբերի 19-ին Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության` «Տոտենհեմի» հետ խաղում։

«Արսենալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 9-ին` ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում հյուրընկալվելով «Հադերսֆիլդ Թաունին»: