Չեֆերինը վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում


Չեֆերինը վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում
Փետրվար 7 16:09 2019

51-ամյա սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում: Որոշումն ընդունվել է Հռոմում կայացած ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ: Չեֆերինը ՈւԵՖԱ-ի նախագահի միակ թեկնածուն էր ընտրություններում: Նա ՈւԵՖԱ-ն կղեկավարի մինչեւ 2023 թվականը, հայտնում է կազմակերպության կայքը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Չեֆերինը 2016-ի սեպտեմբերին էր զբաղեցրել այդ պաշտոնը՝ դառնալով ՈւԵՖԱ-ի 7-րդ նախագահը: Դրանից առաջ նա ղեկավարում էր Սլովենիայի ֆուտբոլային ասոցիացիան: