Ուժեղագույն ֆուտբոլիստները, որոնց դեմ խաղացել է Հենրիխ Մխիթարյանը


Ուժեղագույն ֆուտբոլիստները, որոնց դեմ խաղացել է Հենրիխ Մխիթարյանը
Փետրվար 6 19:01 2019

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը reddit.com-ի առցանց ասուլիսում պատասխանել է երկրպագուների հարցերին:

Հայ ֆուտբոլիստը նշել է, որ կարիերայի ընթացքում ուժեղագույն ֆուտբոլիստները որոնց դեմ խաղացել է, եղել են Լիոնել Մեսին, Անդրեա Պիրլոն եւ Չավին:

«Դորտմունդից հեռանալուց հետո չէի մտածում, որ դարձյալ կխաղամ Օբամեյանգի եւ Սոկրատիսի հետ: Բայց աշխարհը փոքր է, եւ մենք դարձյալ միասին ենք: Շատ երջանիկ էի նրանց դարձյալ հանդիպել նույն թիմում:

Ես սիրում եմ խաղալ կենտրոնում, թեեւ եզրում խաղալը տալիս է տեղաշարժվելու ավելի մեծ ազատություն: Սակայն կարեւոր խաղալն է, կարեւոր չէ, թե որ դիրքում: Ես ձգտում եմ առավելագույն օգուտ տալ թիմին:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ցանկություն ունեցող պատանիներին խորհուրդ կտամ հավատալ սեփական ուժերին: Մեկ սխալը դեռ չի նշանակում, որ դու վատ խաղացող ես: Պետք է ավելի շատ աշխատել: Որեւէ ձախողում չի կարող լինել աշխարհի վերջը: Դա ընդամենը նոր բան սերտելու հնարավորություն է: Ձգտիր հաղթել հաջորդ դիմակայությունում, ավելի լավ աշխատել հաջորդ մարզմանը»,- նշել է Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ավագը պատասխանելով հարցին, թե ում հետ կցանկանար խաղալ նույն թիմում, նշել է հորը՝ լուսահոգի Համլետ Մխիթարյանին: