Հայտնի է ԱՊԼ-ի՝ հունվարի լավագույն ֆուտբոլիստը


Հայտնի է ԱՊԼ-ի՝ հունվարի լավագույն ֆուտբոլիստը
Փետրվար 4 20:42 2019

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի՝ հունվարի լավագույն ֆուտբոլիստ՝ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով: Այս մասին հաղորդում է  կազմակերպության Twitter-ի պաշտոնական էջը: 

 

Քվեարկության արդյունքում եգիպտացին շրջանցել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Դավիդ դե Խեան, Պոլ Պոգբան, Մարկուս Ռեշֆորդը (բոլորը «Մանչեսթեր Յունայթեդ»),  Տրոյ Դինին («Ուոթֆորդ») ու Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի»):

 

Հունվարին Սալահը մասնակցել է Անգլիայի առաջնության 4 հանդիպման և խփել 4 գոլ: Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում եգիպտացին 24 խաղում 16 գոլ է խփել: