Մեր զինվորներին խաղաղ ծառայություն. Արմեն Հովաննիսյան


Մեր զինվորներին խաղաղ ծառայություն. Արմեն Հովաննիսյան
Հունվար 1 22:21 2017

Անցած 2016 թվականը բուռն ստեղծագործական տարի է եղել երգիչ Արմեն Հովհաննիսյանի համար: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում նշեց երգիչը, ամփոփելով նախորդ տարին: «Ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ ծնվեց նոր գաղափար Հակոբ Հակոբյանի հետ, որը լայն տարածում գտավ համացանցում»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը: Նա անկեղծերոն նշեց, որ հավատում է եւ Ձմեռ Պապիկին եւ Ձյունանուշիկին: «Հատկապես իմ մոտ այնպիսի զգացողություն է, որ այս տարին շատ լավ է լինելու, իմ մոտ նման կարգի զգացողություն կա»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Երգիչն ասեց, որ ընտանիքի անդամները Հայաստանում չեն, իսկ ինքն էլ աշխատանքի բերումով աշխատանքային մթնոլորտում է դիմավորում:

Այս տարվա համար երգիչն ասեց, որ մի քանի ծրագրեր արդեն իսկ կան, նոր երգեր ու տեսահոլովակներ: Ձմեռ Պապիկից ստացած նվերները բոլորն էլ երգչի համար կարեւոր են եղել: «Իմ համար կարեւոր մաղթանքն այն է, որ մեր երկրի համար խաղաղ լինի, եթե խաղաղ լինի մենք յուրաքանչյուրս կստեղծենք, մեր զինվորներին խաղաղ ծառայություն»,- հայ ժողովրդին շնորհավորելով տոների կապակցությամբ նշեց երգիչը:

Փայլակ Ֆահրադյան



loading...