Հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթել է Ասիայի փոխչեմպիոնին


Հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթել է Ասիայի փոխչեմպիոնին
Փետրվար 3 11:10 2019

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած բռնցքամարտի՝ Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների հանդիպմանը մասնակցել է նաև 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

 

Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկող հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի է հասել 2017թ. Ասիայի փոխչեմպիոն, 27-ամյա մոնղոլ բռնցքամարտիկ Բաաթարսուխիին Չինզորիգ Բաաթարսուխիի նկատմամբ, իսկ Եվրոպայի հավաքականը հաղթել է 4:3 հաշվով:

Պրահայում Բաչկովը հանդես է եկել մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:



loading...