Դավիթ Անանյանը արել է մի հայտարարություն, որի իրավունքը նա չուներ. (տեսանյութ)


Դավիթ Անանյանը արել է մի հայտարարություն, որի իրավունքը  նա չուներ. (տեսանյութ)
Հունվար 30 15:30 2019

ՊԵԿ-ը հանձին իր նախագահի պատժում է երկրում կոռուպցիոն  և հարկային  հանցագործությունների վերաբերյալ ՀՀ վարչապետին  տեղեկություններ տրամադրողներին դրանով իսկ ՊԵԿ-ը հայտարարում է փակկառույց և որևէ մեկին ոչ հաշվետու:  Փակ կառույց լինելը հաստատվում է  նաև  պարգևատրումների ցուցակը հրապարակել հրաժարվելու փաստով: Այստեղ կոռուպցիոն տարրեր և օրենքի կոպիտ խախտումներ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց   ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ  կարեն Կարապետյանի փաստաբան Տիգրան  Հայրապետյանը:

Փաստաբանը նշեց, որ իր վստահորդը էթիկական նկատառումներից ելնելով  չի ներկայացել ասուլիսին, որպեսզի այն օբյեկտիվ ընթանա:

«ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնաբերված սխեմաների հայտնաբերվելուց հետո,ծառայողական քննություն էր սկսել Կարեն Կարապետյանի նկատմամբ: Նա նաև հայտարարել էր, որ ինքն իր վրա է վերցնում  ՕՀՎ միջոցառումներ կայացնելու որոշումներ կայացնելու իրավունքը: Նման իրավունք նա չուներ: Հստակ ցանկ կա, թե ով կարող է ՕՀՎ միջոցառումներ իրականացնել»,-ասաց  նա:

Մանրամասները՝ տեսանյութում: