ՕՀՎ պետ Կ. Կարապետյանը չի աշխատում, սակայն աշխատավարձ է ստանում. փաստաբան (տեսանյութ)


ՕՀՎ պետ Կ. Կարապետյանը չի աշխատում, սակայն աշխատավարձ է ստանում. փաստաբան (տեսանյութ)
Հունվար 30 15:00 2019

Չունենալով որևէ իրավական հիմնավորում, դադարեցվել է այսպիսի բարձր պաշտոնյայի գործունեությունը:Սակայն առավել զարմանալի է այն, որ  Դավիթ Անանյանը մինչև այժմ աշխատավարձ է վճարում Կարեն Կարապետյանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

«Լավ իմանալով, որ Կարեն Կարապետյանը հուլիս ամսից մինչև հիմա չի ախատում, պետական  միջոցների հաշվին աշխատավարձ է վճարել Կարեն Կարապետյանին: Ստացվում է, որ պետական բյուջեի միջոցները ավելի քան 4 մլն դրամով վատնել են: Եթե ԵՊԿ նախագահն ինքն է հրաման տվել, և եթե նրա հրահանգը օրինական է, այդ դեպքում նա չէր կարող աշխատավարձ վճարել, իսկ եթե անօրինական է, ապա նա պաշտոնեական լիազորությունների չարաշահում է թույլ տվել»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ ՕՀՎ պետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերին  ստացլ է 400.000 աշխատավարձ՝պահումները հանած՝ 289.000 դրամ, որը  չորս անգամ ավելի պակաս է քան, վարորդը: 2 մլն 700հազ. ստացել է քարտուղարուհին: 6 անգամից ավելի պակաս է, քան քարտուղարուհին է ստացել: 

Փաստաբանը նշեց, որ Կ. Կարապետյանը պարբերաբար հետ է վերադարձրել իրեն ուղարկված աշխատավարձերը: