Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ


Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ
Հունվար 26 19:48 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:

«Մաեստրո Լեգրանը համաշխարհային երաժշտության լեգենդներից է, մեծարանքի և հիացմունքի արժանացած արվեստագետ: Անգնահատելի է նրա ավանդը ժամանակակից երաժշտության զարգացման ասպարեզում: 

Անուրանալի է նրա ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և ընդլայնման գործում: Մաեստրոյի արվեստը սիրված է Հայաստանի հանդիսատեսի կողմից:

Խորին ցավակցություն եմ հայտնում Միշել Լեգրանի ընտանիքին, հարազատներին և նրա երաժշտության բազմահազար երկրպագուներին»,-ասված է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում: 



loading...