Առողջապահության նախարարությունը պատրաստ է լսել տնտեսվարողների առաջարկները


Առողջապահության նախարարությունը պատրաստ է լսել տնտեսվարողների առաջարկները
Հունվար 25 14:11 2019

Առողջապահության նախարարության կողմից ներկայացված աղմկահարույց օրինագծից բողոքող տնտեսվարողները դեմ են, որ ծխելուն զուգահեռ արգելվում են նաև նարգիլեները։ Հիշեցնենք, որ նրանք պնդում են ՝ չի՛ կարելի ծխախոտն ու նարգիլեն դնել համեմատության մեջ։ Երեկ՝ հունվարի 24-ին, վերջիններս բաց նամակ ուղղարկեցին ՀՀ Առողջապահության նախարարությանը ՝ պահանջելով համատեղ քննարկում բարձրացված խնդրի շուրջ։

ArmDay.am-ը տեղեկացել է, որ Առողջապահության նախարարությունը պատրաստ է ընդունել քաղաքացիներին, իսկ այս պահին քննարկվում է, թե ով է ընդունելու շահառու խմբին և ինչ ձևաչափով։

«Հանդիպում է լինելու, իրենք գալու են իրենց առաջարկներով։ Կարող ենք ասել, որ քննարկման փուլում է, բայց դեռ օր չի որոշվել։ Նախարարության դիրքորոշումը հայտնի իրենց, երեկ էլ փոխնախարարն է հայտնել, բայց ամեն դեպքում նախարարությունը պատրաստ է լսել իրենց առաջարկներն ու հասկանալ, թե որքանով են իրատեսական։ Կարող եմ ասել, որ համագործակցություն լինելու է»,-ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ օրերս նույն մարդիկ մամուլի ասուլիս էին հրավիրել, և պահանջել, որպեսզի իրենց հետ քննարկում լինի, որի մասով կարող ենք արձանագրել, որ քաղաքացիներին հաջողվել է հասնել իրենց ուզածին։ Վերջնական արդյունքը պարզ կդառնա քննարկումներից հետո։

Վաչիկ Գրիգորյան



loading...