«էս ինչ զուլում է այլ մարդ». Ստյոպա Սաֆարյան


«էս ինչ զուլում է այլ մարդ». Ստյոպա Սաֆարյան
Հունվար 21 23:43 2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «էս ինչ զուլում է այլ մարդ... Էս ինչե՞ր են խոսում... Տեսնե՞ս՝ իրենք են որոշում «մտքի» այսպիսի «գոհարներ» շաղ տալ, թե լրագրողներն են ստիպում դա անել....

Սոնա ջան, սիրելիս, հանրագումարային՝ 2 ամիս էլ չես եղել Երևանի ավագանու անդամ, այդ ընթացքում «կուտակված փորձը» ո՞րն է.... Կամ ինչպե՞ս է հնարավոր մի ավագանու քարոզարշավում ասել՝ գալիս եմ 4 տարի ծառայելու Երևանին, հետո, 2 ամիս անց, ինչպես ասում եք՝ «գործուղվել» Ազգային ժողով, հասարակությանը ասել, որ այս անգամ էլ «կուտակած» փորձով՝ գալիս եք նորից «Երևանին ծառայելու» /ոչինչ որ Ազգային ժողովը համապետական օրենսդիր մարմին է/: Գոնե գիտակցո՞ւմ եք, որ սա հասարակությանը «ֆռցնել» է նշանակում, ինչը արել են նաև Հրազդանի քաղաքապետի նախկին պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը /ով խոստացել էր Հրազդանին նոր դիմագիծ հաղորդել, հետո քիչ անց «փոշմանել», գնացել մարզպետարանի վարչության պետ ու 1.5 ամիս աշխատանքի դիմաց պարգևավճարով մեկնել ԱԺ.../ և այլք: Հարցը երիտասարդ լինելը չէ, որը իսկապես առավելություն է, ոգևորիչ է: Բայց այսքան երիտասարդ տարիքում որ այսպես անթաքույց կռուտիտով փորձում եք ամեն ինչ սվաղել, ու այն էլ՝ շատ ճչացող, բա՞ հետո.... Ի՜նչ Օքսֆորդյան կրթություն, ինչ եվրոպական համալսարաններ, այստեղից անգամ գյուղական ծխական դպրոցի հոտ չի գալիս...

Ի դեպ, նրա խոսքում ամենաշատը արժանահավատ էր, որ կարող էր Համո Սահյանի բանաստեղծությունից արտասվել»:



loading...