«Կորչի Ալիևը».Բաքվում ընդդիմությունը բազմամարդ հանրահավաք է անցկացրել


«Կորչի Ալիևը».Բաքվում ընդդիմությունը բազմամարդ հանրահավաք է անցկացրել
Հունվար 20 10:55 2019

Բաքվի «Մեհսուլ» մարզադաշտում ընդդիմությունը ցույց է անցկացրել՝ բլոգեր Մեհման Հուսեյնովին և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, հայտնում է minval.az-ը: Մի քանի ժամ տևած հավաքին, ըստ իշխանության, մասնակցել է 2800 մարդ, սակայն ընդդիմությունը խոսում է 20000 մարդու մասին: Նշվում է, որ իշխանություններն արգելափակել են համացանցը՝ զրկելով ցուցարարներին ուղիղ հեռարձակման, հանրահավաքի մասին տեղեկություններ տարածելու հնարավորությունից: