Բանկային «բեսպրիդել» է.դերասանը տունը կորցնելու վտանգի առաջ է. նա դիմում է Փաշինյանին


Բանկային «բեսպրիդել» է.դերասանը տունը կորցնելու վտանգի առաջ է. նա դիմում է Փաշինյանին
Հունվար 19 16:17 2019

Դերասան Վլադիմիր Կոստանյանն անտուն կմնա: Այս մասին տեսաուղերձով հայտարարել է հենց ինքը՝ դերասանը:

Թե ինչու է դերասանը կանգնած տունը կորցնելու վտանգի առաջ և ինչպես է  պատրաստվում դուրս գալ այդ իրավիճակից, ArmDay.am-ը զրուցել է Վլադիմիր Կոստանյանի հետ:

«4 տարի առաջ 5  միլիոն դրամ եմ վերցրել «Յունիբանկ»-ից: Մոտ 8 մլն. արդեն վճարել եմ, որի մեջ տոկոսներն են նաև մտնում 3 մլն, դեռ պարտք եմ մնացել:

Դերասանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, և նա չի կարողացել վճարումները շարունակել, որի պատճառով չմարված գումարը կրկնապատկվել է:

««Յունիբանկ»-ը ընդառաջել է, որ գոնե միայն տոկոսը վճարեմ, մայր գումարից քիչ էին գանձում, ինչի համար շնորհակալ եմ: Ես բանկերի հետ խնդիր  չունեմ: Բայց բանկային «բեսպրիդել» է. 24 տոկոսով տվել էին 31-ով են հաշվում: Չկարողացա  վճարել, միանգամից գումարը դարձավ 7 մլն: Հոկտեմբերի վերջին իմացա, որ տույժ-տուգանքներ է եկել, գնացի  գլխավոր  մասնաճյուղի իրավաբանի մոտ, սակայն նա չբարեհաճեց ընդունել, հեռախոսով խոսեց հետս,առհամարհական, ասաց, որ պետք է ընդհանուր գումարի 20 տոկոսը մուծվի, հետո կտեսնեն՝ զիջեն, թե ոչ»,-ասաց դերասանը:

Կոստանյանը նշեց, որ չի  հրաժարվում գումարը վճարել, բայց չի կարող միանգամից մայր գումարի  20 տոկոսը վճարել:

«Եթե 120.000 չեմ կարողանում վճարել, միլիոն ու կեսը ո՞նց վճարեմ: Փետրվարի 27-ին դատական նիստ  է լինելու, եթե դատը եղավ, պիտի որոշեն, որ տունն աճուրդի են դնում: Եթե պրոցեսը ձգվի պարտքս կկրկնապատկվի, 15 մլն կդառնա  ու տնից կհանեն, դուրս կշպրտեն, դեռ մի բան էլ պարտք կմնամ: Թոշակառու եմ, չեմ աշխատում,երկրորդ կարգի հաշմանդամ եմ, 40 .000 թոշակ եմ ստանում, կինս չի աշխատում, տղաս էլ նոր է աշխատանքի անցել: Չգիտեմ՝ ինչպես հարցին լուծում տամ»,-նշեց  նա:

Դերասանի հետ միասին այդ տանն ապրում է նրա է կինը, տղան՝ ընտանիքի հետ: Գրանցված են նաև դերասանի  երկու աղջիկը:

Վլադիմիր Կոստանյանը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին,որպեսզի մեմղմացնեն վարկային պայմանները, հանեն տոկոսները, և հնարավորություն տան՝ դուրս գալ, նման իրավիճակից:

«Վարչապետին եմ ուզում հանդիպել, խնդրել, որ տոկոսները հանեն, պետության կեսից ավելին վարկի տակ է, բանկերի ծուղակն եմ ընկել»,-խոսքը եզրափակեց դերասանը:

 



loading...