Կյանքի 6 սկզբունք աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից

Կյանքի 6 սկզբունք աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից
Հունվար 18 23:53 2019

1.Պատրաստ եղեք փոփոխությունների, ինչ-որ բան փոխելու ցանկությունից ի հայտ են գալիս դա անելու ունակությունը: Անգելա Մերկելը Fortune-ի ցանկում գլխավորում է ամենաազդեցիկ կանանց աղյուսակը: Նա իրեն հիանալի է դրսևորել որպես ուժեղ քաղաքական գործիչ և արդյունավետ ղեկավար՝ փաստացի ստանձնելով ԵՄ առաջնորդի դերը և ընդունելով պատասխանատու որոշումներ ճգնաժամային շրջանում: Փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն տեսնելու նրա ունակությունը և դրանց կատարումը կարճ ժամանակահատվածում ամրապնդեցին նրա համբավը՝ որպես հզոր ղեկավարի:
2.Շրջապատեք ձեզ մեծ մարդկանցով: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, ով Աֆխանստանում ամերիկյան ուժերի հրամանատարն է, միաժամանակ և զինվոր է և քաղաքական գործիչ: Իր հաջողության գաղտնիքը համարում է ոչ սովորական մարդկանցով իրեն շրջապատելու ունակությունը: Նրա խոսքով՝ ցանկացած ղեկավարի համար տաղանդավոր մարդկանց հայտնաբերելը և դաստիարակելը հաջողության առանցքային գործոնն է:
3.Էքսպերիմենտների դիմեք: Harlem Children’s Zone-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆրի Քանադայի խոսքերով՝ կրթությունը միակ միլիարդավոր ներդրումն է, որը ենթարկվում է լիակատար ձախողման:
4. Ստիպե՛ք բոլորին զգալ իրենց պատասխանատվությունը: U2 խմբի մենակատար Բոնոն իրեն համարում է ՁԻԱՀ-ի դեմ միջազգային պայքարի առաջնորդ: Նրա խոսքով` իրական ոգևորող ղեկավարը պետք է ստիպի իր աշխատակիցներին անվերապահորեն հավատալ կազմակերպության նպատակներին և գաղափարին:
5.Կապ հաստատեք մարդկանց հետ, որտեղ էլ որ նրանք լինեն: Դալայ-Լաման համարվում է աշխարհի ամենաազդեցիկ անհատներից մեկը: Նա 8.6 մլն հետևող ունի Թվիթերում, և նրան հեշտությամբ կարելի է գտնել նաև այլ սոցիալական ցանցերում: Ստացվում է, որ տիբեթյան առաջնորդի համար ժամանակն ու տարածությունը չի խանգարում աշխարհի ցանկացած վայրում գտնվող մարդուն հասցնել իր խոսքն ու ուղերձը:
6.Հետքայլ մի կատարեք ձեր սկզբունքներից: Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Հռոմի պապ Ֆրանցիսկը: Վերջինիս իր պաշտոնավարման ընթացքում իր սկզբունքային քայլերի արդյունքում, որոնք շատ դեպքերում հակադրվում էին իր նախորդների դավանած արժեքներին, ավելի շատ ճանաչում ձեռք բերեց, քան որևէ այլ մեկը մոլորակի վրա:

loading...