Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա


Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
Հունվար 18 22:48 2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 31–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: 

Նա նշել է, որ հանդիպում է ունենալու Անգելա Մերկելի հետ: 

Հիշեցնենք, որ իկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: