Այդ վիզը ծուռ քաղաքականության ընթացքում մենք հասցրել ենք մտնել ԵԱՏՄ և բազմաթիվ օգուտներ քաղել Հայաստանի և Արցախի համար


Այդ վիզը ծուռ քաղաքականության ընթացքում մենք հասցրել ենք մտնել ԵԱՏՄ և բազմաթիվ օգուտներ քաղել Հայաստանի և Արցախի համար
Հունվար 18 21:51 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ Հայաստանն այսօր «իզգոյ» է դարձել ՀԱՊԿ–ում։ Այս մասին այսօր՝ հունվարի 18–ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունների քաղաքականությունը ձախողվել է բոլոր ոլորտներում, իսկ վերջին մտահոգությունը հնչեցրեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։

«Միրզոյանն ասաց, որ 2019 թվին ամբողջությամբ չեն հասցնի և չի վավերացրի ԵՄ–ի հետ համաձայնագիրը, այն դեպքում։ Փաշինյանը խոսում էր իր հպարտ քաղաքականության ,ասին, մեզ էլ մեղադրում էր վիզը ծուռ քաղաքականության մեջ։ Այդ վիզը ծուռ քաղաքականության ընթացքում մենք հասցրել ենք մտնել ԵԱՏՄ և բազմաթիվ օգուտներ քաղել Հայաստանի և Արցախի համար, ստորագրել Հայաստան–ԵՄ համաձայնագիրը, որտեղ հստակ ձևակերպված է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը... Փաշինյանի քաղաքականության շնորհիվ Հայաստանը ՀԱՊԿ–ում դարձել է իզգոյ»,– ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ եթե Փաշինյանն Հանրապետականի դեմ էր պայքարում, իրենք ոչ թե Փաշինյանի, այլ նրա քաղաքականության դեմ են պայքարում, որն «ամբողջությամբ չի սպասարկում Հայաստանի և Արցախի անվտանգությունը»։