Մարտունիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել


Մարտունիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
Հունվար 18 21:40 2019

 Ոստիկանության Մարտունու բաժնում հունվարի 17-ին, ժամը 17։25-ին, հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1997 թ. ծնված Աննա Գ.-ն, 1991 թ. ծնված Արամ Գ.-ն, 1997 թ. ծնված Վեսմիր Գ.-ն, 1967 թ. ծնված Կարինե Գ.-ն և 2016 թ. ծնված Կարինա Գ.-ն: 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: