Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ


Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հունվար 18 21:11 2019

Հունվարի 18-ին` ժամը 16:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., ծնված 1992 թ.) և «SEAT Toledo» մակնիշի (վարորդը՝ Բ. Մ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «SEAT Toledo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ս. Պ.-ն (ծնված 1970 թ.), Կ. Ս.-ն (ծնված 1973 թ.), հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները  «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: