Պետրոս Ղազարյանը մեկնաբանների մեր թիմի հետ աշխատելու ցանկություն ի սկզբանե չի ունեցել.Մամիկոն Սիմոնյան


Պետրոս Ղազարյանը մեկնաբանների մեր թիմի հետ աշխատելու ցանկություն ի սկզբանե չի ունեցել.Մամիկոն Սիմոնյան
Հունվար 18 21:08 2019

Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը «կադրային ջարդ» է սկսել: Օրեր առաջ  Հանրային հեռուստաընկերության «Lուրերի» թողարկման մեկնաբաններ Մամիկոն Սիմոնյանը, Դավիթ Գրիգորյանը, Մերի Ներսիսյանը և Էսթեր Մեսրոպյանն ազատվել են  աշխատանքից։ 

Armday.am-ի հետ զրույցում  Մամիկոն Սիմոնյանը նշեց, որ  Պետրոս Ղազարյանը մեկնաբանների իրենց  թիմի հետ աշխատելու ցանկություն չի ունեցել:

«Չգիտեմ, դիտավորություն է, թե ոչ,  բայց ենթադրում եմ, որ  ի սկզբանե նոր ղեկավարը մեկնաբանների մեր թիմի հետ աշխատելու ցանկություն չի ունեցել: Հակառակ դեպքում իր նշանակումից հետո, մեկ ամսվա ընթացքում, գոնե մեկ անգամ կհրավիրեր զրույցի ու կկսիվեր իր տեսլականով, նոր «պատվեր» կձևակերպեր, կքննադատեր, կհանձնարարեր: Վստահ եմ, որ այդ ամենն արվել է, բայց արդեն ոչ մեզ հետ»,-ասաց նա:

Այն հարցին, թե արդարացված է համարում նման որոշումը՝,Մամիկոն Սիոնյանը նշեց.

«Որոշումն արադարացված է թե ոչ, ցույց կտա ժամանակը: Իմ դեպքում միշտ արդարացված է այն, որ ես չպետք է լինեմ այնտեղ, որտեղ իմ կարիքը չկա, որովհետև միշտ կա մեկ այլ տեղ որտեղ ես պահնջված կլինեմ...»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոս Ղազարյանը բացառել էր, որ  իր և աշխատակիցների միջև լարվածություն,անձնական խնդիր  կա և շեշտեց, որ ազատումները պայմանավորված են միայն աշխատանքային  ֆորմատով: