Սերժ Սարգսյանն ասելիք ու անելիք ունի, նա չի հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով


Սերժ Սարգսյանն ասելիք ու անելիք ունի, նա չի հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով
Հունվար 18 21:00 2019

Սերժ Սարգսյաը ոչ միայն մասնակցել, այլ նաև ղեկավարում էր մեր կուսակցության Գործադիր մարմնի նիստը՝ ինչպես միշտ, նա է կուսակցության ղեկավարը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ կուսակցության ղեկավարի փոփոխության հարց Հանրապետականի օրակարգում չկա:

 

Շարմազանովը չի կարծում, թե Սերժ Սարգսյանը պետք է թողնի կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ իր տեղը զիջելով ավելի երիտասարդ գործչի. «Նա մեր կուսակցության նախագահն է, համագումարով ենք ընտրել: Պարոն նախագահն ունի և ասելիք, և անելիք: Մենք մեկ քաղաքական թիմ ենք, չենք պայքարում որևէ մեկ դեմ, մեր պայքարը հանուն է, հանուն Հայաստանի ու Արցախի պետական շահի: Եթե Փաշինյանը պայքարում է մեր դեմ, մենք նրա դեմ չենք պայքարում: Մենք պայքարում ենք այն քաղաքականության դեմ, որը, ըստ մեզ, ամբողջությամբ չի սպասարկում Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Բնականաբար քննադատում ենք ոչ թե անձերին, այլ քաղաքական գիծը»:

 

 

Հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքականություն վերադառնալ, Շարմազանովն ասաց, որ վերջինս չի էլ հեռացել ակտիվ քաղաքականությունից: